Ներկայացնում ենք ամերիկյան հայտնի «Վուպի պայ» բլիթների բաղադրատոմս:

Բաղադրիչները՝

  • 100 գ կարագ
  • 110 գ շաքարավազ
  • 1 ձու
  • 150 գ ալյուր
  • 65 գ կակաոյի փոշի
  • 1 թ/գ փխրեցուցիչ
  • 1 թ/գ վանիլի շաքարավազ
  • 100 մլ կաթ

Կրեմի համար՝

  • 200 մլ յուղոտ սերուցք
  • 1/2 ճ/գ շաքարի փոշի

Պատրաստումը՝

1. Հարիր հալեցրած կարագը և շաքարավազը:

2. Ավելացրու 1 ձու և նորից խառնիր:

3. Խառնիր ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը և վանիլը:

4. Աստիճանաբար կաթով և ալյուրով խառնուրդն ավելացրու կարագով խառնուրդին:

5. Ճաշի գդալով խմորը լցրու պերգամենտի վրա և մի քիչ հարթեցրու՝ շրջանաձև տեսք տալով:

6. Եփիր 175ºС-ով 10-12 րոպե: Սառեցրու:

7. Կրեմի համար հարիր սերուցքը և շաքարի փոշին:

8. Բիսկվիթի մի կեսի վրա կրեմը քսիր և ծածկիր երկրորդ շերտով: Ցանկության դեպքում կարող ես բլիթները զարդարել:

9. Մատուցելուց առաջ մոտ 30 րոպե սառնարանը դիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել