Հոգեբանները կարծում են, որ մարդկանց ճիշտ հարցեր տալով կարելի է իմանալ նրանց մտածելակերպը: Այս հինգ հարցի միջոցով կարելի է միանգամից մի քանի հետաքրքիր բան իմանալ զրուցակցի մասին:

Հարց 1. եթե միլիոն ունենայիք, ինչի՞ վրա կծախսեիք

Այս հարցի պատասխանից կարելի է հասկանալ դիմացինի համար կյանքում կարևոր արժեքները, թե ինչ է նրան պակասում կյանքում, նրա ինտելեկտուալ մակարդակը:

Հարց 2. ինչպե՞ս եք սովորաբար անցկացնում ազատ ժամանակը

Զրուցակցի պատասխանը թույլ կտա իմանալ նրա սովորությունները, նրա եկամտի չափը, ընկերների քանակը, հակումներն ու նախասիրությունները: 

Հարց 3. եթե աներևույթ դարձնող գլխարկ գտնեիք, կշարունակեի՞ք հետևել ընդունված նորմերին

Այստեղ կարելի է ուղղակի լսել նրան և հասկանալ՝ արդյո՞ք զրուցակցի սկզբունքները համապատասխանում են ձեր սկզբունքներին:

Հարց 4. ի՞նչ առաջին հերթին կցանկանայիք փոխել աշխարհում

Նախ՝ պետք է ուշադիր լինեք ժամանակին, որի մասին կխոսի ձեր զրուցակիցը՝ անցյալ, ներկա, ապագա: Դա կօգնի հասկանալ, թե ինչի վրա է նա դնում կարևոր շեշտը: Պատասխանը թույլ է տալիս նաև հասկանալ էգոիզմի աստիճանը, գլոբալ մտածելակերպը:

Հարց 5. յուրաքանչյուր արտահայտություն, որ կցուցաբերի ձեր կողմից սադրանք կամ վիճաբանության միտում

Օրինակ՝ կարող եք հարցնել, թե ինչպես է նա վերաբերվում մահապատժին, ֆեմինիստներին, բուսակերներին, նույնասեռականներին: Եվ կարող եք արտահայտել ձեր կարծիքը, որը պետք է հակասի նրա գաղափարներին: Նրա վերաբերմունքից կկարողանաք հասկանալ նրա աշխարհայացքը, համբերատարությունը, հարգանքը դիմացինի կարծիքի հանդեպ, ագրեսիայի հակումը, սեփական կարծիքը առաջադրելու կարողությունը, կյանքի հստակ սկզբունքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել