Հոգեբանները կարծում են, որ մարդկանց ճիշտ հարցեր տալով կարելի է իմանալ նրանց մտածելակերպը: Այս հինգ հարցի միջոցով կարելի է միանգամից մի քանի հետաքրքիր բան իմանալ զրուցակցի մասին:
Այս հարցի պատասխանից կարելի է հասկանալ դիմացինի համար կյանքում կարևոր արժեքները, թե ինչ է նրան պակասում կյանքում, նրա ինտելեկտուալ մակարդակը:
Զրուցակցի պատասխանը թույլ կտա իմանալ նրա սովորությունները, նրա եկամտի չափը, ընկերների քանակը, հակումներն ու նախասիրությունները:
Այստեղ կարելի է ուղղակի լսել նրան և հասկանալ՝ արդյո՞ք զրուցակցի սկզբունքները համապատասխանում են ձեր սկզբունքներին:
Նախ՝ պետք է ուշադիր լինեք ժամանակին, որի մասին կխոսի ձեր զրուցակիցը՝ անցյալ, ներկա, ապագա: Դա կօգնի հասկանալ, թե ինչի վրա է նա դնում կարևոր շեշտը: Պատասխանը թույլ է տալիս նաև հասկանալ էգոիզմի աստիճանը, գլոբալ մտածելակերպը:
Օրինակ՝ կարող եք հարցնել, թե ինչպես է նա վերաբերվում մահապատժին, ֆեմինիստներին, բուսակերներին, նույնասեռականներին: Եվ կարող եք արտահայտել ձեր կարծիքը, որը պետք է հակասի նրա գաղափարներին: Նրա վերաբերմունքից կկարողանաք հասկանալ նրա աշխարհայացքը, համբերատարությունը, հարգանքը դիմացինի կարծիքի հանդեպ, ագրեսիայի հակումը, սեփական կարծիքը առաջադրելու կարողությունը, կյանքի հստակ սկզբունքները: