Ավստրալիայի 22-ամյա բնակչուհի Բելլա Լարուեն պատմել է, թե ինչու է որոշել այլևս չաշխատել գրասենյակում, այլ զբաղվել տղամարդկանց ցանկությունները բավարարելով: Նրա հետ հարցազրույցը հրապարակել է Daily Mail-ը:

Լարուեի խոսքով՝ նա Ավստրալիա է եկել Սինգապուրից, որտեղ ստիպված էր ամեն օր աշխատանքի գնալ և տեսնել միևնույն գործընկերներին: Եվ մի օր նա որոշել է փոխել աշխատանքը:

Այժմ նա իր ծառայությունների 1 ժամվա համար վերցնում է 550 դոլար և շաբաթական երբեմն աշխատում է մինչև 10 հազար դոլար: Այս ոլորտի մյուս աշխատակցուհիներին խորհուրդ տալու համար Լարուեն վերցնում է 5 հազար դոլար:

Կնոջ խոսքով՝ նրա այս զբաղմունքը իրեն թույլ է տալիս ազատորեն տնօրինել սեփական ժամանակը: Իսկ ամենակարևոր առավելությունը նա համարում է այն, որ հնարավորություն ունի իր համար գնելու թանկարժեք իրեր՝ հայտնի բրենդների հագուստներ, ոսկե զարդեր, իր երազանքների ավտոմեքենան: Նա նաև ուրախ է ճամփորդելու հնարավորության համար:

Իր հաճախորդները ամենատարբեր մարդիկ են. դրանք և՛ ամուսնացած տղամարդիկ են, և՛ միայնակ՝ տարբեր մասնագիտությունների տեր: Նրանցից ոմանք ցանկանում են ինտիմ կապ ունենալ գեղեցիկ աղջկա հետ, մյուսների համար ուղղակի կարևոր է ուշադրությունը:

Իր ֆինանսական հաջողությունը Լարուեն կապում է այն բանի հետ, որ մոդելի արտաքին ունի և կարողանում է հոգեբանական մակարդակով զգալ տղամարդու ցանկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել