Մարտի 1-ին Աննա Սեմյոնովիչը 38 տարեկան դարձավ:

«Սիրելիներս, ես այնքան երջանիկ եմ: Երեկ հրաշալի տոն էր: Շատ ուրախ և մտերմիկ էր, ես անչափ ուրախ եմ ձեզ բոլորիդ իմ կյանքում տեսնելու համար: Այսօր առավոտյան ամբողջովին ծաղիկների և նվերների մեջ արթնանալով՝ ես երեխայի պես ժպտում էի և նույնսիկ մի քիչ լաց եղա զգացմունքներից, որոնք լցրել են իմ ամեն բջիջը: Սա իմ լավագույն ծննդյան օրերից էր»,- գրել է նա Instagram-ում:

Աննան նաև հարցազրույց է տվել, որում ասել է, որ ուզում է շատ երեխաներ ունենալ, գրում է Life-ը:

«Ես ընդհանրապես կարծում եմ, որ եթե մարդիկ ֆինանսապես կայացել են, ինչու որևէ հոգու չօգնեն ընտանիք ձեռք բերել: Շատ երեխաներ եմ ուզում, բայց հասկանում եմ՝ ինքս պատրաստ չեմ ծննդաբերել 3, 4 երեխայի: Ես ընդհանարապես դրան հանգիստ եմ վերաբերվում: Սակայն երկուսը բավական է: Բայց երազում եմ 5 երեխա ունենալ: Ես երևի կորդեգրեի: Բայց երբ զգամ մայրությունը, երբ ինքս երեխա ծննդաբերեմ: Հասկանալու համար՝ դա ինչպես է: Միշտ երազել եմ մեծ ընտանիք ունենալ»,- ասել է Աննան:

Ըստ նրա՝ աղջիկները չպետք է նպատակաուղղված տղամարդ փնտրեն:

«Ես հավատում եմ, որ կան որոշակի հոգիներ, նրանք այս երկիր են գալիս, և բոլոր հանդիպումները նախապես կանխատեսված են: Յուրաքնաչյուր տղամարդ, ով մեր կյանք է գալիս մեկ օրով, արձակուրդային սիրավեպի ընթացքում կամ երկար ժամանակով, հատուկ է հայտնվում՝ ինչ-որ բան սովորեցնելու: Մենք բոլորս իրար սովորեցնում ենք»,- ասել է երգչուհին:

Սեմյոնովիչը միայնակ աղջիկներին խորհուրդ է տվել ինքնակրթությամբ զբաղվել և չվազել տղամարդկանց հետևից:

«Սկսեք հարգել ձեզ: Երբ դու ներքուստ հանգիստ ես, հակառակ սեռը դա զգում է: Տղամարդիկ կնոջ մեջ գնահատում են հանելուկը, պետք է ամենից առաջ ինքդ քեզ հավատաս: Իսկ «ազատ դրամարկղ» գրությամբ վառվող աչքերով վազելը ամենահիմար բանն է, որ կարելի է անել»,- ասել է Սեմյոնովիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել