Դեռևս ԱԺ ընտրությունների ժամանակ, ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառքների բաժանման հետ կապված վերստին պրն. Լ. Զուրաբյանը հայտարարել էր, թե ունե՞ք ապացույցներ նման փաստերի մասին: Եվ այդ ժամանակ ես գնահատել եմ այդ արտահայտությունը որպես մենթական մտածելակերպ… Հիմա վերստին ներկայացնում է նույն մոտեցումը… Ուրեմն եթե բռնաբարում են կամ գողանում են, մեղավորը իշխանությո՞ւնն է… Սա բացարձակ իշխանության տրամաբանություն է... որովհետև միայն  բացարձակ իշխանության պարագայում է հնարավոր այնպիսի տոտալ հսկողություն սահմանել յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ, որ ոչ մեկը նույնիսկ մտքով չանցկացնի որևէ, առանց թույլատվության քայլ կատարել… Բայց նման իշխանության տրամաբանությամբ ոչ միայն արգելվում են արգելված գործողությունները, այլև յուրաքանչյուր ինքնուրույն գործողություն… Բայց դա չի նշանակում, թե մարդկային թուլություններին բնորոշ հանցագործությունները վերանում են, ոոոոչ, դրանք իրավունք են ստանում կատարելու միայն ընտրյալները՝ գողանալ, թալանել, բռնաբարել… Այնպես որ մարդու դեմ հանցավոր արարքի համար պետք է ոչ միայն իշխանությանը համարել պատասխանատու, այլև հասարակության մյուս սուբյեկտներին. 1937թ. համար պատասխանատու էր ոչ միայն Ստալինը, այլև հանրությունը… Իսկ իշխանությունը պատասխանատու է հանցագործությունները չբացահայտելու և պատշաճ քննություն չկատարելու համար… Ուղղակի Հայաստանում այնպիսի վիճակ է, որ իշխանությունն ինքն է գողանում, թալանում, սպանում, բռնաբարում, և …….. հովանավորում նման հանցագործությունները կատարողներին... Նման պայմաններում, երբ որոշ ոչիշխանական ուժեր սկսում են չթույլատրված գողությունը, բռնաբարությունը, հանցագործությունը չբացահայտելու համար մեղադրել իշխանություններին, կա´մ ստուկաչներ են, կա´մ «բռնված չի, հանցագործ չի» փիլիսոփայությունը դավանողներ-գողականներ, կա´մ էլ հասարակությանը դեպի հանցագործ արժեքային համակարգին հարմարեցնողներ… Ո՜նց եմ զզվում այս ամենինց…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել