Panorama.am-ը գրում է.

«Մենք լավ ղեկավար չենք սիրում, դրա համար էլ էս ազգը քաշվածա: Մենք մեր ամենաուժեղ տղերքին, թագավորներին հայի ձեռով ենք սպանել: Այսօր լավին էլ ենք փնովում, վատին էլ: Բան արած չլիներ, գործ արած չլիներ, ես էլ ձեզ պես կասեի: Ես չգիտեմ՝ լինելու է, թե չէ, բայց ես, որպես հայ մարդ, ուզում եմ, որ էտ մարդը լինի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ հնարավոր վարչապետության մասին թեմային:

Նա շեշտեց, որ Սերժ Սարգսյանն իր համար անփոխարինելի է:

Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը վա՞տ է աշխատում, հետաքրքրվեցին լրագրողները:  Սարոյան նկատեց, որ վերջինս լավ տնտեսագետ է, բայց մենք ղարաբաղյան խնդիր ունենք. «Էդ վիճաբանության մեջ միջազգային ատյաններում ով պետք ա մտնի, ով»:

Սեյրան Սարոյանը նաև հայտարարեց, որ եթե պետք լինի, կհամոզի Սերժ Սարգսյանին, որ ՀՀ վարչապետ դառնա, չի էլ մտածել՝ բացի նրանից ում կցանկանար տեսնել այդ պաշտոնում:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ինքը վարչապետի պաշտոնին չի հավակնելու, Սարոյանն ասաց. «Կրակն ընկա՞վ: Տղայական բազա՞ր ա, բերնից բան հելավ, պիտի անի: Քաղաքականություն ա, կյանք ա, փոխվում ա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել