Panorama.am-ը գրում է.

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը չի կարծում, որ հայ ժողովուրդն ինչ-որ բանից դժգոհ է, ընդամենն ուզում է շատ լավ ապրել: Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Կարծում եմ էն բոլոր գործառույթները, որ տեղի կունենան առաջիկայում, հենց նվիրված է լինելու դրան»,- ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է հաճախ հնչող այն տեսակետին, որ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, Գալուստ Սահակյանը նկատեց. «Նման տեսակետ գոյություն չունի, ես կարծում եմ, որ առաջինը ես եմ դա արձագանքել լրագրողների մոտ, առաջարկություն եմ արել և այդ առաջարկությունը պահպանելու եմ, այդպիսի խնդիր գոյություն չունի, թե ինչ-որ մի տեղ կա, որ միայն մեկ մարդ է արժանի, ես գտնում եմ այս պահին արժանի է Սերժ Սարգսյանը»:

Սահակյանը միաժամանակ վստահություն հայտնեց, որ ՀՀԿ-ում շատ են անձինք, ովքեր արժանի են փոխարինել Սերժ Սարգսյանին:

«Հանրապետականը գտնում է, որ Սերժ Սարգսյանը կշարունակի իր ճանապարհը: Սա այն ժամանակաշրջանն է, երբ հանրապետականը իր որոշումը պիտի կայացնի, իհարկե, ես հավատում եմ, որ իր որոշումը կկայացնի էնպես, ինչպես ես նախապես ասել էի, դրա համար ես այս պահին հարմար չեմ գտնում այս իմաստով շատ երկար խոսել: Ես ինքս գտնում եմ, որ Սերժ Սարգսյանը պետք է առաջիկայում կարողանա շարունակել իր աշխատանքը, և որ ասում եք` այսօր ժողովուրդը դժգոհում է, չնայած ես դրա հետ համաձայն չեմ, պետք է մեր ժողովուրդը հնարավորություն ունենա ավելի ամուր, ամրակուռ երկիր ունենա»,- նշեց խորհրդարանականը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել