Խոսքս վերաբերում է դեղերի մասին օրենքին, համենայն դեպս, հակաբիոտիկների մասով, մյուս դեղերին չեմ ուզում անդրադառնալ, որվհետև իմ ոլորտը չէ։ Հակաբիոտիկներկի անբռնազբոս օգտագործման մասին գրել եմ դեռ 2016 թվականի մայիսին (հղումը դնում եմ քոմենթով)։ Որ պատկերացնեք, թե ինչի կարող ենք հանգել մոտ ապագայում, բերեմ մի քանի թիվ։ Միայն Եվրոպայում տարեկան գրանցվում է հակաբիոտիկների նկատմամբ բազմակի կայունության մինչև 400 հազար դեպք։ Միայն 2013 թվականին 23 հազար ամերիկացի մահացել է հակաբիոտիկների նկատմամբ կայուն բակտերիալ վարակներից։ Հոնորեա, տուբերկուլյոզի հարուցիչներ, ոսկեգույն ստաֆիլակոկ․ սա այն չնչին քանակն է մանրէների, որոնք արդեն կայուն են գրեթե բոլոր հակաբիոտիկների նկատմամբ։ Հուսով եմ՝ հակաբիոտիկների ազատ վաճառքի արգելումը կնպաստի ռեզիստենտականության տարածման դեմ պայքարին։ 

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել