Ալաբամայի բնակչին մեղադրել են կնոջ սպանության մեջ, բայց տղամարդը վստահեցնում է, որ ինքը կապ չունի սպանության հետ: Նրա կինը՝ 42-ամյա Քեթլին Դոնա Ուեստը, գումար էր վաստակում իր մերկ նկարների միջոցով, որոնք ուղարկում էր համացանցի օգտատերերին: Ըստ քրեական գործի՝ դա է հանդիսացել սպանության պատճառ:

Կինը էջ էր բացել, հրապարակել իր մերկ լուսանկարները և մուտքի համար սահմանել 15.99 դոլար: Իրավապահները վստահեցնում են, որ ամուսինը կնոջ գլխին խփել է շշով, ինչից նա մահացել է:

Նրա մարմինը գտել են տան դիմաց: Ուիլյամի փաստաբանը վստահեցնում է, որ նա գիտեր կնոջ աշխատանքի մասին և դեմ չէր, բայց փաստերը նրա դեմ են: Զույգն ունի 12-ամյա դուստր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել