1. Ժամանակ տրամադրեք հասունանալու համար, այլապես հիասթափությունից չեք խուսափի։
  2. Ավելի շատ ժպտացեք, և կյանքն էլ ձեզ կժպտա։ Ձեր երջանկությունը ձեր ձեռքերում է։
  3. Դադարեք զբաղվել նրանով, ինչ ձեզ չի երջանկացնում։ Գնացեք նոր ու զարմանալիին ընդառաջ։
  4. Դուք չափազանց պահանջկոտ եք ինչպես մյուսների, այնպես էլ ձեր հանդեպ։ Մի փոքր թուլացեք. ոչ մեկն իդեալական չէ։
  5. Երբ ձեզ թվում է, որ այլևս չեք կարող շարունակել, ու ամեն բան անդունդին է, պարզապես մտածեք նոր բաների մասին։ Հավատացեք ինքներդ ձեզ։ Դուք ամեն ինչ կհաղթահարեք։
  6. Լավ պոտենցիալ ունեք։ Ձեր ժպիտը լուսավորում է մարդկանց կյանքը։ Դուք էլ ուրախացեք կյանքով։ Անհանգստանալու պատճառ չկա։
  7. Ավելի շատ լսեք ձեզ, այլ ոչ ուրիշների կարծիքը։ Դուք ձեզ թերագնահատում եք։ Ավելիին եք ունակ։ Հավատացեք ու գնացեք դեպի երազանքը։
  8. Դուք ամեն ինչում թաքնված իմաստ եք փնտրում։ Կյանքն այնքան կարճ է։ Պարզապես վայելեք նրա ամեն պահը։
  9. Դուք ինքներդ եք ձեզ համար խնդիրներ հորինում։ Ինչի՞ համար են պետք այդ դժվարությունները։ Պարզապես վայելեք պահը, այդ ժամանակ էլ նոր հնարավորություններ կստեղծվեն։
  10. Ամեն ինչ չի ենթարկվում տրամաբանության կանոններին։ Երբեմն պետք է լսել սրտի ձայնին։ Դուք արդեն գիտեք պատասխանը, բայց չեք ուզում այն ընդունել։
  11. Դուք շատ սխալներ եք թույլ տվել, որոնցից շատերը հնարավոր չէ ուղղել, բայց պարզապես եզրահանգումներ արեք ու առաջ շարժվեք։ Թույլ մի տվեք ձեր անցյալին ազդել ներկայումս ձեր ինքնավստահության վրա։
  12. Դուք ձեր էներգիան ծախսում եք դատարկ բաների վրա։ Մի թաթախվեք նախանձի ու չարության մեջ։ Նվիրեք ձեզ հիանալիին, այդ ժամանակ ձեր կյանքը կվերափոխվի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել