ԹԵՍՏ. Օշո քարտերը ձեզ կհուշեն, թե ինչպես գործեք այսուհետ
20:15 , 28 փետրվար, 2018
- Ժամանակ տրամադրեք հասունանալու համար, այլապես հիասթափությունից չեք խուսափի։
- Ավելի շատ ժպտացեք, և կյանքն էլ ձեզ կժպտա։ Ձեր երջանկությունը ձեր ձեռքերում է։
- Դադարեք զբաղվել նրանով, ինչ ձեզ չի երջանկացնում։ Գնացեք նոր ու զարմանալիին ընդառաջ։
- Դուք չափազանց պահանջկոտ եք ինչպես մյուսների, այնպես էլ ձեր հանդեպ։ Մի փոքր թուլացեք. ոչ մեկն իդեալական չէ։
- Երբ ձեզ թվում է, որ այլևս չեք կարող շարունակել, ու ամեն բան անդունդին է, պարզապես մտածեք նոր բաների մասին։ Հավատացեք ինքներդ ձեզ։ Դուք ամեն ինչ կհաղթահարեք։
- Լավ պոտենցիալ ունեք։ Ձեր ժպիտը լուսավորում է մարդկանց կյանքը։ Դուք էլ ուրախացեք կյանքով։ Անհանգստանալու պատճառ չկա։
- Ավելի շատ լսեք ձեզ, այլ ոչ ուրիշների կարծիքը։ Դուք ձեզ թերագնահատում եք։ Ավելիին եք ունակ։ Հավատացեք ու գնացեք դեպի երազանքը։
- Դուք ամեն ինչում թաքնված իմաստ եք փնտրում։ Կյանքն այնքան կարճ է։ Պարզապես վայելեք նրա ամեն պահը։
- Դուք ինքներդ եք ձեզ համար խնդիրներ հորինում։ Ինչի՞ համար են պետք այդ դժվարությունները։ Պարզապես վայելեք պահը, այդ ժամանակ էլ նոր հնարավորություններ կստեղծվեն։
- Ամեն ինչ չի ենթարկվում տրամաբանության կանոններին։ Երբեմն պետք է լսել սրտի ձայնին։ Դուք արդեն գիտեք պատասխանը, բայց չեք ուզում այն ընդունել։
- Դուք շատ սխալներ եք թույլ տվել, որոնցից շատերը հնարավոր չէ ուղղել, բայց պարզապես եզրահանգումներ արեք ու առաջ շարժվեք։ Թույլ մի տվեք ձեր անցյալին ազդել ներկայումս ձեր ինքնավստահության վրա։
- Դուք ձեր էներգիան ծախսում եք դատարկ բաների վրա։ Մի թաթախվեք նախանձի ու չարության մեջ։ Նվիրեք ձեզ հիանալիին, այդ ժամանակ ձեր կյանքը կվերափոխվի։