Panorama.am-ը գրում է.

«Այս հայտարարության փաստական տվյալները հիմնված են բավականին հարուստ և ընդարձակ գրականության վրա, հիմնված են անհերքելի ապացույցների ու դատական ակտերի վրա»,- Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագծի ներկայացումից հետո իր ելույթում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը։

Պատգամավորը կոչ արեց խորհրդարանին առաջին իսկ հնարավորության դեպքում կողմ քվերակել այս նախագծին։

Նրա ելույթին հաջորդեց Նարիա Զոհրաբյանի ելույթը, ով նշեց, որ այս առիթն օգտագործելով կցանկանա այլ բանի մասին խոսել։

«Հիբրիդային պատերազմի այս ժամանակահատվածում մենք պետք է վերանայենք մեր խորհրդարանական դիվանագիտության մարտավարությունը: Ինձ համար հասկանալի չէ՝ գալ այս ամբիոնից մատ թափ տալ Ալիևի վրա, հոխորտանքներ հնչեցնել: Ինձ շատ հիշեցնում է Քաջ Նազարի թախտի տակից արված հոխորտանքները: Մենք դա պետք է դրսներում անենք, պետք է կարողանանք ճիշտ աշխատեցնել խորհրդարան-ԱԳՆ-Սփյուռք ներուժը»,- ասաց Զոհրաբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել