Aysor.am-ը գրում է.

Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում ՀՀ Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի և փոխնախագահներ՝ Հեղինե Բիշարյանի ու Մհեր Շահգելդյանի հետ, տեղեկացնում են ՕԵԿ մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանին, Արցախին, հայության հիմնախնդիրներին, Հայաստանում առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Արմեն Սարգսյանն  ՕԵԿ նախագահին և փոխնախագահներին ներկայացրել է այն տեսլականը և սկզբունքային մոտեցումները, որոնցով առաջնորդվելու է Հայաստանի առջև ծառացած խնդիրները լուծելու հարցում՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել