Panorama.am-ը գրում է.

2017 թվականին Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշներն է գրանցել տնտեսության մի շարք կարևոր ոլորտներում:  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներ, տնտեսագետներ Աշոտ Թավադյանն ու Թաթուլ Մանասերյանը տնտեսագիտական հետազոտություններ են կատարել «Հայաստանի տնտեսությունը 2017 թ-ին ԵԱՏՄ-ում երկրի անդամակցության համատեքստում» խորագրով: «Եվրասիական փորձագիտական ակումբի դեռ սեպտեմբերի վերջին արած կանխատեսումը՝  հակառակ միջազգային կազմակերպությունների արած կանխատեսումների, որ Հայաստանի տնտեսական աճը գերազանցելու է 4%-ը, իրականություն դարձավ»,- ասաց Արամ Սաֆարյանը:

Այսպիսով, Հայաստանում  տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 7,7%, իսկ ՀՆԱ-ի աճը՝ մոտ 5,2%: ՏԱՑ-ի աճը, ըստ բա

Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը երկնիշ աճի  միտումներ է ցույց տվել տնտեսության  մի շարք կարևորագույն ճյուղերում: Մանսավորապես, երկնիշ ցուցանիշով աճել են Հայաստանի արդյունաբերությունը (12,6%), առևտուրը (14%), արտահանումը, ներմուծումը, վերականգնվել են շինարարության ծավալները ՝ 2.2%-ով, անկում է արձանագրվել միայն գյուղատնտեսության ոլորտում:  «Գյուղատնտեսության ծավալը 2016 թ-ի համեմատ նվազել է 3%-ով, ինչի բացատրությունը դեռ պետք է լրջորեն ուսումնասիրվի և մարտին դրա մասին կխոսենք, սակայն գյուղատնտեսական ապրանքների և դրանց վերամշակված արտադրանքի ծավալները ԵԱՏՄ երկրներ  էապես աճել են»,- նշեց փորձագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել