Aysor.am-ը գրում է.

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը համոզված է՝ մարտիմեկյան իրադարձությունները չեն բացահայտվի բացառապես քաղաքական պատճառներով։

«Այս գործն այն գործն է, որ նույնիսկ միջակ ընդունակություններով օժտված իրավապահ քննիչները, քրեագետներն ու փորձագետները կարող էին այս գործը բացահայտել։ Իսկ եթե կային առաջանային դժվարություններ, կարող էին հրավիրել արտասահմանյան մասնագետներին», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝ դեռ իննսունական թվականներից Հայաստանում ձևավորվել է մի իշխանություն, որի հենարանը ուժային կառույցներն են, հետևաբար մարտիմեկյան իրադարձությունները չբացահայտելը թաքնված է հենց այդտեղ։

«Երբ ոստիկանության բաժանմունքներում դեռ իննսունականներից մարդիկ խոշտանգվում, ծեծվում էին, որևէ մեկը պատիժ չէր կրում։ Ինչո՞ւ։ Պատկերացրեք, եթե իրավապահները որևէ կասկածվող ոստիկանի պատժեն, ապա ոստիկանության համակարգը կսկսի ցնցվել ու հանրահավաքների, երթերի, ցույցերի ժամանակ ոստիկանությունը չի ենթարկվի որևէ հրահանգի։ Ավելին, հրահանգ տվողները կպատժվեն», - նկատեց Իշխանյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել