«ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն առաջին դաշնակցականն է, որը բացահայտ հայտարարել է, որ դեմն չէ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն: «Ես կարծում եմ՝ հիմա կոռեկտ չէ այդ հարցին պատասխանել, քանի դեռ ՀՀԿ-ն չի ներկայացրել իր թեկնածուին: Բայց եթե ինձ հարցնում եք՝ որպես անձ, կառավարիչ, ապա որպես վարչապետի թեկնածու, իհարկե, եթե Սերժ Սարգսյանը կարող է երկ­րի նախագահի այդ ծանր բեռը տանել, վարչապետությունն ինչ է, որ չտանի»,- ասել է նա:
 
Փոխարենը՝ «Ժո­ղովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա հրաժարվել է գնահատել վարչապետ Կարապետյանի գործունեու­թյունը: «Ես կարծում եմ՝ ինձ հարց պետք է տաք կառավարության ընդհանուր աշխատանքից, ոչ թե անձե­րից... Եղել են, այո, բանավեճեր, և ես համարում եմ այդ բանավեճը կառավարության արժանիքն է, ոչ թե թե­րությունը: Չեմ ուզում անդրադառնալ միջանձնային այլ հարաբերությունների»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել