10:00 , 23 փետրվար, 2018
«ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն առաջին դաշնակցականն է, որը բացահայտ հայտարարել է, որ դեմն չէ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն: «Ես կարծում եմ՝ հիմա կոռեկտ չէ այդ հարցին պատասխանել, քանի դեռ ՀՀԿ-ն չի ներկայացրել իր թեկնածուին: Բայց եթե ինձ հարցնում եք՝ որպես անձ, կառավարիչ, ապա որպես վարչապետի թեկնածու, իհարկե, եթե Սերժ Սարգսյանը կարող է երկրի նախագահի այդ ծանր բեռը տանել, վարչապետությունն ինչ է, որ չտանի»,- ասել է նա:
Փոխարենը՝ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա հրաժարվել է գնահատել վարչապետ Կարապետյանի գործունեությունը: «Ես կարծում եմ՝ ինձ հարց պետք է տաք կառավարության ընդհանուր աշխատանքից, ոչ թե անձերից... Եղել են, այո, բանավեճեր, և ես համարում եմ այդ բանավեճը կառավարության արժանիքն է, ոչ թե թերությունը: Չեմ ուզում անդրադառնալ միջանձնային այլ հարաբերությունների»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: