Շատերը կարծում են, որ մարդկությունը կամ մարդ ասվածը վերացել է, և շատ քիչ թվով բարի ու հոգատար մարդիկ են մնացել երկրի երեսի վրա, սակայն այս պատմությունը բացառություն է:

Այս տղամարդը կործանման եզրին էր կանգնած՝ կախվածություն թմրանյութերից, անտուն, մեկը, ով իրեն լրիվ կորցրել էր: Անսպասելի օգնությունը նրան հասավ իր դասընկերուհուց, ով օգնեց նրան հաղթահարել ամեն դժվարություն և վերադառնալ նորմալ կյանքի:

«Այս ամենը նրա մոտ դեռ մանկուց էր սկսվել: Ես փորձել եմ նրան օգնել, սակայն ամեն անգամ նրան հոգեբուժարան տեղափոխելիս նա փախչում էր՝ ասելով, որ նա գիժ չէ, և նրան պետք չեն այդ դեղամիջոցները»,- նշում է մայրը:

Պատրիկը, չլսելով ոչ մեկի, տանից դուրս է գալիս և սկսում է ապրել փողոցում: Մի օր նրան հանդիպում է իր դասընկերուհին: Երկար խոսելուց հետո Պատրիկը խոստովանում է, որ ցանկանում է փոխել իր կյանքը: Խոսակցությունից անմիջապես հետո դասընկերուհին նրան անմիջապես տեղափոխում է վերականգնման կենտրոն, համացանցով գտնում ֆինանսավորող և սկսում հետևել տղայի բուժման ընթացքին:

Պատրիկի վերափոխումն անհավանական է: 

«Ես շատ երախտապարտ եմ կյանքին, որ ինձ կյանքս սկսելու երկրորդ հնարավորություն տվեց: Երախտապարտ եմ դասընկերուհուս, ով հավատաց ինձ և միշտ կողքիս եղավ, օգնեց, որ ունենամ իմ սեփական բիզնեսը»,- նշում է Պատրիկը:

Ահա թե ինչպիսին է Պատրիկն այժմ․

«Երբեք էլ ուշ չէ նորից սկսելու համար: Հարկավոր է ցանկություն և նպատակ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել