Panorama.am-ը գրում է.

Մոսկվան ողջունում է Եվրոպական միության մասնակցությունը եվրասիական մեծ գործընկերությունում։ Այս մասին, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Արագ փոփոխությունների պայմաններում, որոնք ընթանում են աշխարհում, մենք այսօր առաջ ենք մղում նոր փիլիսոփայություն, որը զարգացնում է այդ թեման և այն դարձնում ավելի լայն։ Ինչպես գիտեք, նախագահ Պուտինը առաջարկել է մտածել եվրասիական մեծ գործընկերության հեռանկարի շուրջ։  Իհարկե, նման գործընկերության մեջ մասնակցության համար դռները բաց կլինեն Եվրամիության համար»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել