Life.panorama.am-ը գրում է.
Վերջին օրերին քննարկումների կենտրոնում է երիտասարդ երգչուհի Մարիամ Բաղդասարյանը, ով մասնակցել է կանադական «Ձայնը» նախագծին՝ հիացնելով մարզիչների բոլոր 4 անդամներին` աշխարհահռչակ կատարողներ Լարա Ֆաբիանին, Գարուին, Էրիկ Լապուանտին եւ Ալեքս Նեւսկիին:  Մարիամը նույն երգով նախորդ տարի մասնակցում էր հայկական «X-Factor» նախագծին, որտեղ թեպետ ժյուրիի չորս անդամները դարձյալ հիացած էին նրանով, սակայն նախագծի սկզբնական փուլերում նրան դուրս թողեց իր մարզիչը` Էրիկը:
Մարիամին անդրադարձել է նաեւ հեռուստա եւ ռադիոհաղորդավարուհի Լուսինե Բադալյանը եւ իր ֆեյսբուքյան էջում Ժակի հետ երկխոսության տեսքով գրառում կատարել:
 
«Jack Hakob Papikyan էս էն աղջիկն ա,որ անցած տարի ասում էի Վահագը նոր գոռիկ ա գտել, էլի կյանքս ուտում ա, հիշում ես? Որ #KamiFriendsProject-ում էր երգում, եվրավիժն էինք ուզում և այլն , հետո գնաց Կանադա ։)))))) նայի ինչ ա անում ։)) ասեց֊ ես Հայաստանից եմ, բարև ։))) լավն էր. ճիշտ ընտրություն արեց». Սա Լուսինեի գրառումն է, որը երկու հետաքրքիր նրբերանգներ է պարունակում իր մեջ, ինչը չի վրիպել նաեւ օգտատերերի աչքից, որոնց շուրջ Life.panorama.am-ը զրուցել է Լուսինե Բադալյանի հետ:
 
Շատերն են տեղյակ, որ Լուսինեի ամուսինը` Վահագն Գեւորգյանը, տարիներ առաջ հանդիսանում էր երգիչ Գոռ Սուջյանի պրոդյուսերը: Նրանք եւ Լուսինեն այդ թվում բավականին մտերիմ էին, սակայն ինչ-ինչ պատճառներից ելնելով, նրանք ոչ միայն դադարեցին իրենց համագործակցությունը, այլեւ շփումը: Life.panorama.am-ը Լուսինեի հետ զրույցում հետաքրքվեց, թե արդյոք իր գրառման մեջ Գոռ Սուջյանի անունը փոքրատառով գրելով` նա որեւէ ակնարկ է փորձել անել, որին հաղորդավարուհին պատասխանեց.
«Այդ քայլով ես բնավ չեմ ուզել ինչ-որ կերպ վիրավորել Գոռին: Եթե ես մեծատառով գրեի, դա կնշանակեր, որ ես հենց տվյալ մարդուն եմ մատնանշում, սակայն այդպես ես նկատի եմ ունեցել որպես երեւույթի: Այսինքն` տարիներ առաջ Գոռին հենց ամուսինս բերեց ասպարեզ ու դարձրեց Գոռ Սուջյան, նույնը անցյալ տարի փորձեց անել Մարիամի հետ, սակայն վերջինս մեկնեց Կանադա: Երբ տարիներ առաջ ամուսինս չլինելով պրոդյուսեր` Գոռին գտավ ու բերեց ասպարեզ, այդ ժամանակից հետո, երբ ինչ-որ մեկը մի անհայտ մարդու դարձնում է հայտնի երգիչ, մենք ընկերներով ասում ենք «Գոռիկա գտել», այսինքն` դա որպես երեւույթ ենք ընկալում: Հետեւաբար Գոռին նվաստացնելու դիտավորություն չեմ ունեցել»,- նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել