Երևանում տեղի ունեցած հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև ավիացիայի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերին:

«Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիացիայի ոլորտում համագործակցության ընդլայնման, այդ թվում՝ փոքր ավիացիայի զարգացման շրջանակում՝ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել և քննարկել ռուսական կողմից առաջարկվող ուղղաթիռների վաճառքի պայմանները, ինչպես նաև Հայաստանում ուղղաթիռներով հնարավոր կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման հարցը», - Aysor.am-ին ասաց Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկվել են այդ թվում՝ փոքր ավիացիայի զարգացման, ռուսական ավիաընկերություններին գործունեության հինգերորդ ազատության աստիճան տրամադրելու հարցեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել