Aysor.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն Իսրայելի Կնեսեթում ընթացող խորհրդարանների աշխատակազմերի գլխավոր տնօրենների և գլխավոր քարտուղարների միջազգային համաժողովի շրջանակում առանձին աշխատանքային քննարկում է ունեցել Կնեսեթի գլխավոր տնօրեն Ալբերտ Սախարովիչի հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Կնեսեթի մի շարք ստորաբաժումների ղեկավարներ, այդ թվում՝ նաև հետազոտությունների և տեղեկատվության կենտրոնի ղեկավարն ու Կնեսեթի մամուլի խոսնակը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ Ազգային ժողովի և Իսրայելի Կնեսեթի աշխատակազմերի միջև համագործակցության զարգացմանը և փորձի փոխանակման անհրաժեշտությանը վերաբերող հարցերի:

Ալբերտ Սախարովիչը փորձի լայնածավալ փոխանակման պատրաստակամություն է հայտնել, այդ թվում աշխատակազմի թե՛ առանձին և թե՛ բոլոր ստորաբաժանումների մակարդակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել