Երեկ իջել էի քաղաք, նկատի ունեմ Կենտրոնը, քանի որ մեր հասարակության մեջ քաղաք ասվածը ասոցացվում ա հենց Կենտրոնի հետ, թող ոչ մեկ ինձ չփորձի համոզել, որ տենց չի, էդ ձեր ասած բարեկարգումները և այլնը կենտրոնացված են հիմնականում Կենտրոն վարչական շրջանում... Հիմա ասելիքս. քանի որ հիմնական մասսան զվարճանալու, ուղղակի զբոսնելու կամ ինչ-որ մեկի հետ հանդիպելու համար ընտրում է հենց Կենտրոնը, երեկ մի բան անցավ մտքովս, ուշադիր նայում էի էդ տարածաշրջանում կենտրոնացված մարդկանց հագ ու կապին, քշած ավտոմեքենաներին, ու տպավորությունը էնպիսին ա, որ Հայաստանում, կոնկրետ Երևանում չի արտագաղթել հասարակության մեկ շատ հարուստ խավը, մեկ աղքատ խավը, մեկ էլ էն, որ մի ձևով գլուխները պահում է էդ խավը...
էն միջին խավը չկա էլ, իսկ ես հիմնական աշխատող ուժ, պետության բյուջեն հարկերի հաշվին հարստացնող համարում եմ հենց միջին խավին (էս սուբյեկտիվ կարծիք)... Հիմա հարց, հարգելի Կառավարություն, ո՞նց եք պատկերացնում Հայաստանի հետագա զարգացումը: Շրջանների մասին խոսելն էս թեմայի շուրջ իմաստ էլ չունի, ընդեղ վիճակը ավելի վատ ա...
Չնայած մի բան էլ կա. որ օրը էն բոլոր մարդիկ, ովքեր արտագաղթել են Հայաստանից, նորից ներգաղթեն, Հայաստանը սովի կմատնվի, որովհետև գաղտնիք չի, որ մեր պետության գոյատևման հիմնական նախադրյալը էդ դրսից էկող գումարներն են, թե չէ Հայաստանը ի՞նչ ունի որ, ո՛չ սեփական արտադրանք, ո՛չ օգտակար հանածո...
Ե՞րբ կգա էն օրը, որ Հայաստանում էնքան աշխատատեղ կլինի, որ օրենք կընդունվի, որի համաձայն մարդը կպարտավորվի ուսումը վերջացնելուց հետո պարտադիր կերպով անցնել աշխատանքի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել