Tert.am-ը գրում է.

«Ելք»-ը ինքնանպատակ չի առաջադրում վարչապետի իր թեկնածուին: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ պատասխանելով այն տեսակետներին, թե միևնույն է՝ «Ելք»-ի վարչապետի թեկնածուն ձայներ հավաքել չի կարող՝ խորհրդարանում բավարար մանդատներ չունենալու պատճառով:

«Նախորդ Սահմանադրության շրջանակներում մենք տեսել ենք, թե ինչպես է գործում այն, ինչ խնդիրներ կան, բայց նոր Սահմանադրության պարագայում ամեն ինչ փորձնական է, առաջին անգամ են ընտրություններն անցնելու այդ մեխանիզմով, և անգամ լուրջ փորձագետները չեն կարող հստակ կանխատեսել, թե ինչ կլինի, ինչպես կանցնի: Իմ կարծիքով, այս գործող մեծամասնության պարագայում հանրությանը փողոց դուրս բերելու համար այլընտրանք է պետք: Որպեսզի մարդիկ ասեն, որ սխալվել են, իրենք պետք է այլընտրանք տեսնեն»,- նշեց Արամ Սարգսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել