««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության վարչության պետ նորանշանակ Ռաֆայել Հովհաննիսյանի մուտքը աշխատակիցների կողմից միանշանակ չի ընդունվել: Եվ այդ պատճառով ՔԿԾ-ում աշխատակիցները բաժանվել են երկու մասի: Մասնավորապես՝ ՔԿԾ նոր պետի հետ չեն ցանկանում աշխատել նախկին պետ Արթուր Օսիկյանի կադրերը: Հիմա նրանք սպասում են, թե Արթուր Օսիկյանն ի՞նչ նոր պաշտոն է ստանձնելու, որպեսզի իրենք էլ դիմում գրեն և հեռանան՝ աշխատանքի տեղավորվելով նախկին ղեկավարի մոտ: Հատկանշական է փաստը, որ Օսիկյանի օրոք Ռ. Հովհաննիսյանը ՔԿԾ պետի տեղակալ էր, և այն ժամանակ էլ իր ու Օսիկյանի հարաբերությունները լարված էին. ծառայությունը, ըստ էության, երկու թիմի էր բաժանվել՝ մի մասը ենթարկվում էր այս համակարգում հնաբնակ Հովհաննիսյանին` մերժելով Օսիկյանին, մի մասն էլ, այնուամենայնիվ, նախընտրում էր պետի ենթակայության տակ աշխատելը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել