Panorama.am-ը գրում է.

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության աշխատակցի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի և Տ. Վ.-ի հաղորդման առթիվ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից մանրամասնում են, որ Տ. Վ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր ընկերության կողմից օրենսդրությամբ նախատեսված հարկային պարտավորությունների կատարման ճշտության ստուգման ընթացքում ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը 2017 թվականի հոկտեմբերի սկզբներին ընկերությունից, ի թիվս այլ փաստաթղթերի, պահանջել և ստացել է 2013-2015թթ.-ին իրականացված հաշվապահական հաշվառմանը վերաբերող փաստաթղթերը: Ըստ Տ. Վ.-ի` հիշյալ հարկային տեսուչը, խախտելով օրենսդրական պահանջները, նշված փաստաթղթերը ժամանակավորապես վերցնելու վերաբերյալ արձանագրություն չի կազմել, իսկ հետագայում հրաժարվել է դրանք ետ վերադարձնել` պատճառաբանելով, որ այդպիսիք իր կողմից չեն վերցվել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել