Yerkir.am-ը գրում է.

Իրանական ATR-72 օդանավի կործանման վայրում վերսկսվել են որոնողական աշխատանքները. հայտնում է РИА Новости-ն:

Իրանում՝ Սպահան նահանգի Սեմիրոմ քաղաքի մոտակայքում, երեկ 60 ուղեւորով, անձնակազմի 6 անդամներով ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Ավիավթարը  լեռնային հատվածում է եղել, դա եւ եղանակային անբարենպաստ պայմանները դժվարություններ են ստեղծել որոնողափրկարարական աշխատանքների համար:  

Կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։ 

Նախնական վարկածով` վթարի պատճառը եղել են վատ եղանակային պայմանները, օդանավը բախվել է լեռան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել