Tert.am-ը գրում է.

«Ելք» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովը մերժեց:

Նախագիծն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության և 35 կողմ, 38 դեմ ձայներով չընդունվեց:

Մինչ այդ վարման կարգով ձայն խնդրեց ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը և  հայտարարեց, որ իր ասածները շահարկման առիթ չդառնան, ցանկանում է կրկնել այն, ինչ ասել է:

«Բառացի ասել եմ, նախագիծն ընդունելու դեպքում բյուջեի եկամուտները կնվազեն 32 մլրդով, որից 17 մլրդից  կօգտվեն նրանք, ովքեր աշխատում են և վճարում են եկամտային հարկ, իսկ 15 մլրդը, եթե ամբողջ վառելիքի ծախսն էլ գնա գյուղմթերքին, կկազմի  0,3%-ը. ես այլ բան չեմ ասել»,- ասաց նա:

Վարման կարգով ձայն խնդրեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել