Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան վնասվածքի պատճառով չի ընդգրկել իր թիմի` Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի` դանիական «Կոպենհագենի» հետ խաղի հայտացուցակում:

Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, «Աթլետիկոյի»` փետրվարի 13-ին կայացած մարզման ժամանակ Կոստան ձախ ոտքի շրջանում ցավեր է զգացել, և թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն որոշել է հարձակվողին չընդգրկել ԵԼ-ի առաջիկա խաղի հայտացուցակում:

Իր հերթին, մարդիդյան ակումբի կազմ է վերադարձել պաշտպան Դիեգո Գոդինը, որը ծնոտի վիրահատության էր ենթարկվել «Վալենսիայի» դարպասապահի հետ բախվելուց հետո:

«Աթլետիկոյի» հայտացուցակը` «Կոպենհագենի» հետ խաղին.

Օբլակ, Մոյա, Վերներ, Վրսալկո, Խուանֆրան, Գոդին, Խիմենես, Էրնանդես, Մոնտորո, Լուիս, Կոկե, Գաբի, Սաուլ, Թոմաս, Կորեա, Կարասկո, Վիտոլո, Գրիզման, Գամեյրո, Տորես:

Հիշեցնենք` «Կոպենհագենն» ու «Աթլետիկոն» ԵԼ-ի 1/16 եզրափակչի առաջին հանդիպումը կանցկացնեն այսօր` փետրվարի 15-ին, Կոպենհագենում: Հանդիպման մեկնարկը 00:05-ին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել