«Հաջորդ քառօրյայից սկսած՝ ԱԺ-ը «նոն-ստոպ» ռեժիմով ընտրությունների մեջ է․ պետք է ընտրի ՍԴ անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ, երկրի նախագահ, վարչապետ։ Հիշեցնենք՝ ՀՀ նախագահը, ի տարբերություն վարչապետի, ընտրվում է փակ-գաղտնի քվեարկությամբ։ «Ելքի» հետ խորհրդարանական հանդիպման գնացած Արմեն Սարգսյանը նաև «վիզիտ վեժլիվոստի» է կատարել խորհրդարանի ղեկավարությանը, իր երբեմնի ստորադաս Արա Բաբլոյանին (երբ Ա․ Սարգսյանը վարչապետն էր, Բաբլոյանն առողջապահության նախարարն էր)։ Էդուարդ Շարմազանովի, Վահրամ Բաղդասարյանի, Արփինե Հովհաննիսյանի ներկայությամբ (առանց Միքայել Մելքումյանի) ընթացել է մտերմիկ զրույց, սուրճ են ըմպել, ներկաները զարմացել են Ա․ Սարգսյանի՝ իրենց մասին խորքային տեղեկացվածության աստիճանից։ Ա․ Սարգսյանը նրանց հետ չի՞ քննարկել իր ընտրության ընթացակարգերին վերաբերող հարցեր՝ հարցրինք մեր աղբյուրին։ «Հասկանալի պատճառով՝ ոչ․ նա դեռ նախագահի թեկնածու չէ»։
 
Ի դեպ, ՀՀԿ-ում կարծում էին, որ նախագահի թեկնածուն պետք է նաև Իրան և Վրաստան մեկներ՝ Եվրոպա և Ռուսաստան կատարած շրջայցից հետո, սակայն մինչև հինգշաբթի չի հասցնի։ Հինգշաբթի տեղի ունենալիք ՀՀԿ ԳՄ նիստում Արմեն Սարգսյանն արդեն նախագահին հանդիպած և համաձայնությունը տված կլինի, ինչի առիթով էլ ԳՄ-ն, հավանաբար, կոնյակի բաժակ կբարձրացնի՝ երկուսը մեկում, քանի որ այդ օրը նշվելու է նաև Սամվել Նիկոյանի 60-ամյակը։ Իսկ մտավախություն չունե՞ք, որ գաղտնի-փակ քվեարկության ժամանակ ձեր թեկածուն չի անցնի առաջին փուլով։ «Ոչ, չունենք․ նախագահը կանցնի այնպես, ինչպես կորոշեն ՀՀԿ ղեկավարը և ՀՀԿ-ն, և հետո՝ ամենևին էլ էական չէ՝ նա կանցնի առաջին, թե երկրորդ փուլով, մեր ձայներն արդեն բավարար կլինեն»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել