Տաներ Բրոդվել և Նիկի Ուոլշ երիտասարդ զույգը դուրս եկավ աշխատանքից, վաճառեց բնակարանը և գնեց առագաստանավ, որպեսզի ճանապարհորդի աշխարհով մեկ: Սակայն ճանապարհորդությունը տևեց չափազանց կարճ: Երկու օր Մեքսիկական ջրերում լինելուց հետո նավը վնասվեց և խորտակվեց:

Զույգը և նրանց շունը, բարեբախտաբար, փրկվեցին, բայց այն ամենը, ինչ նրանք ունեին, խորտակվեց առագաստանավի հետ մեկտեղ: Երիտասարդ զույգը երազում էր ճանապարհորդել և հեռու լինել ժամանակակից աղմկոտ կյանքից, իսկ հիմա նրանք չունեն ո՛չ աշխատանք, ո՛չ բնակարան, ո՛չ խնայողություններ:

Ամբողջ ունեցածը 20 րոպեում հօդս ցնդեց: Տաներն ասում է, որ չի պատրաստվում հանձնվել և հրաժարվել երազանքից: Նա կրկին նավ է ուզում և պատրաստվում է ամեն ինչ անել այն ունենալու համար:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել