keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Անհետ կորած «Տիտան» սուզանավի որոնման տարածքում բեկորներ են հայտնաբերվել․ այն նախատեսված էր զբոսաշրջիկներին հասցնելու Տիտանիկի խորտակման վայր

visibility 1951 commentմեկնաբանել

Հյուսիսատլանտյան օվկիանոսում անհետացած «Տիտան» սուզանավի որոնման տարածքում հայտնաբերվել է բեկորների դաշտ, հայտնել է ԱՄՆ առափնյա անվտանգության ծառայությունը:

Ինչպես հայտնում է BBC-ն, նրանց հայտնաբերել է որոնողական ստորջրյա մեքենան՝ Տիտանիկի վթարի վայրում։ Անհայտ է, թե արդյոք բեկորները պատկանում են «Տիտանին»։

Փորձագետները գնահատում են ստացված տեղեկատվությունը և խոստանում մանրամասներ հայտնել ավելի ուշ։

Ավելի վաղ փրկարարները հայտնել էին, որ անհետացած սուզանավի որոնումները մտել են վճռական փուլ, քանի որ ինքնաթիռում թթվածնի պաշարն արդեն ավարտվելիս պետք է լինի։

Փորձագետները նշել են, որ անհնար է որոշել ճշգրիտ ժամանակը, թե երբ սուզանավում թթվածինն ամբողջությամբ կվերջանա, և այն կարող է սպասվածից ավելի երկար ժամանակ հերիքել, քան ենթադրվում է։

Հինգշաբթի օրն ԱՄՆ առափնյա պահպանությունն ընդլայնել է փրկարարական գործողությունը՝ ներառելով ևս 10 նավ և մի քանի սուզանավ։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Կանադայի փրկարար ծառայությունները։

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Բոստոնի առափնյա պահպանությունը հայտնել էր, որ զբոսաշրջիկները, որոնք ցանկանում էին սուզանավով տեսնել խորտակված «Տիտանիկ» նավը, անհետացել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝