Ճիշտ ժամանակն է իմանալ, թե տարբեր երկրներում ինչպես են նշում սիրահարներն իրենց տոնը: Սուրբ Վալենտինի տոնը սիրվել է իր ռոմանտիկ ծաղիկներով, սրտիկներով, նվերներով: Բայց տարբեր երկրներում գոյություն ունեն տարբեր յուրահատկություններ՝ կապված այդ տոնի հետ:

Ֆինլանդիայում փետրվարի 14-ը ընկերների օրն է: Նրանք նվերներ են տալիս, ոչ միայն սիրելիներին,այլևս ընկերներին:

Ֆրանսիացիները հաճախ այդ օրը ամուսնության առաջարկություն են անում սիրելիին, որպես նվեր այստեղ ընդունված է ներքնազգեստը, ճանապարհորդության տոմսը, ծաղիկները:

 

Մեծ Բրիտանիայում այս տոնին շնորհավորում են նաև ընտանի կենդանիներին և նրանց համար համեղ ուտելիք գնում: Անգլիական հայտնի նվերներից են փափուկ խաղալիքները:

Շոտլանդիայում երեկույթ են կազմակերպում մենակ մարդկանց համար:

Իտալիան համարվում է այս տոնի հայրենիքը և այնտեղ տարածված են քաղցրավենիքի հյուրասիրությունները:

Ճապոնիայում սա տղամարդկանց տոնն է, սիրելի տղամարդուն, եղբայրներին նվիրում են շոկոլադ:

Հոլանդիայում կանայք այս օրն իրավունք ունեն պահանջել տղամարդուց ամուսնանալ: Մերժման դեպքում տղամարդը պետք է զգեստ նվիրի:

ԱՄՆ-ումշնորհավորումեն բոլորին, ում սիրում են:

Իսկ Գերմանիայում փետրվարի 14-ը համարվում է հոգեկան հիվանդներին նվիրված օր, և գերմանացիները այցելում են տաճար ու հոգեբուժարաններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել