Նիկոլի մասին վերջին գրառումս կարճ ու նամյոկային լինելու պատճառով մի փոքր սխալ ա ընկալվել: Ավելի մանրամասն արտահայտվեմ ու ավելացնեմ, որ էս զուտ օրինակ ա Նիկոլի անձի պարագայում: 
Ունենք երեք դեպք`

1. Մարդիկ, ովքեր 2007-ին էլ էին Նիկոլի պաշտպանում ու հիմա էլ են պաշտպանում: 
Էս դեպքում` բան չունեմ ասելու, նորմալ եմ համարում: Ստեղ զուտ ժամանակի հարց ա: Ընկալելի չի միայն այն, որ նրանք, Նիկոլի պես, ՀԺ-ի հետ կապված վերջին դեպքերը մեկնաբանում են` ես չեմ, կինս ա, կամ ՀԺ-ի օբյեկտիվ դառնալու մեկնաբանություններով: Ավելի ընկալելի չի, երբ ԱԽՔ-ի գրառումները տպագրելու արդարացումներ են հնչում:

2. Մարդիկ, ովքեր 2007-ից մինչև 2011, 2012 թթ. պաշտպանում էին նրան, իսկ հիմա, մեղմ ասած, ոչ: 
Էս իմ համար ընկալելի չի մի պարզ պատճառով` տարիներ շարունակ մի մարդու ազատության համար պայքարես, մարդկանց աչքերում ներկայացնես նրան որպես ազգի փրկիչ, իսկ հետո ասես` Նիկոլը դավաճա՞ն ա...

3. Մարդիկ, ովքեր 2007-2012 թթ.-ին, մեղմ ասած, նրան չէին պաշտպանում, իսկ հիմա դարձել են նրա իրավապաշտպանները: 
էս իմ համար ընդհանրապես ընդունելի չի: Նիկոլի քաղբանտարկյալ եղած ժամանակ, երբ որոշ մարդկանց կոչ էիր անում, որ գան` պայքարեն, մեծ մասը կամ ծաղրում էին, կամ լավագույն դեպքում ասում էին` մենք քաղաքականությանը չենք խառնվում... բլա, բլա, բլա...: 
Ու հանկարծ այս տարվա նախագահական ընտրություններից հետո, հայտնի պատճառներով, այդ մարդկանցից շատերը դարձել էին Նիկոլի իրավապաշտպանները, դասեր էին տալիս մնացածին, թե Նիկոլն ա` և վերջ, Նիկոլն ա` և ուրիշ ոչ ոք... Իսկ ապրիլի 9-ից հետո նրանցից ոմանք, կրկին հայտնի պատճառներով, սկսեցին քննադատելով քիչ-քիչ յան տալ Նիկոլից: Պարզվեց` լավ էլ խառնվում են քաղաքականությանը...

Հիմա, եթե ես 2-րդ կամ 3-րդ տիպի մարդկանց փոխարեն լինեի, ապա կամ տանից դուրս չէի գա, կամ, մինիմում, Նիկոլ բառը բառապաշարիցս ընդհանրապես կհանեի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել