«Մեր տեղեկություններով` բավական «տպավորիչ» կառույց է դառնալու նախագահի այսօրվա վերահսկողական ծառայության «բազայի» վրա ստեղծվող՝ վարչապետին առընթեր պետական վերահսկողական ծառայությունը: Ընդլայնվելու է ոչ միայն աշխատակազմը, այլև «լինելու» են տեղակալներ, «որոնց պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու է վարչապետը` կառույցի ղեկավարի առաջարկությամբ»:
 
Ավելին` կառույցն ընդարձակվելու է մի քանի այլ վերահսկողական ծառայությունների հաշվին` նախագահի, վարչապետի, ԿՌՈՒ-ի մի մասի ու որոշ այլ կառույցների: Միայն պաշտպանության նախարարության ներքին աուդիտի վարչությունը չի ներառվել այս կառույցի մեջ: Ով է ղեկավարելու ընդլայնված, գրեթե «մոնստր» կառույցը՝ առայժմ չեն հայտարարում, թեև ակնհայտ է, որ դա լինելու է Հովհաննես Հովսեփյանը՝ նախագահի վերահսկողականի երկարամյա ղեկավարը»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել