Aysor.am-ը գրում է.

Հայաստանի ու Բուլղարիայի միջև փոխհարաբերությունները պարզապես ավանդական լավ չեն, այլ նախ և առաջ բարեկամական են, նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը։

«Իմ այցի նպատակը ոչ միայն քաղաքական բարձր մակարդակի վրա գտնվող մեր շփումների ակտիվացումն է, այլ նաև քննարկելը շահագրգիռ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումը: Մեզ համար կարևոր է, որ մի շարք ոլորտներում մենք որոշակի առաջընթաց ունենանք: Դրա համար մեր պատվիրակության մեջ կան շատ ներկայացուցիչներ, ինչպես գործարար համայնքից, այնպես էլ խորհրդարանից», - նշեց նա։

Բուլղարիայի նախագահը նշեց, որ երկու երկրները կարող են ավելի բարձր մակարդակի հասցնել հարաբերությունները և առավել ընդլայնել ոլորտները:

«Հայաստանի նախագահի հետ միասին մենք ընդհանուր դիրքորոշում ունեցանք, որ մեր երկրները ռազմավարական նշանակություն ունեն, ուստի մենք պետք է արդյունավետորեն օգտագործենք մեր այդ նշանակությունը՝ օգտագործենք Պարսիծ ծոց-Սև ծով ուղղությամբ բազմամոդել միջանցքի առկայությունը մեր փոխհարաբերությունների զարգացման գործում: Այդ կապակցությամբ ողջունում եմ պարոն Սարգսյանի գաղափարը՝ կազմակերպելու այս հարցում շահագրգիռ բոլոր երկրների տրանսպորտի նախարարների հանդիպում: Այսինքն՝ բոլոր այն հաղորդակցության հնարավորությունները, որ ունենք տրասնպորտային և այլ ոլորտներում, պետք է օգտագործել զարգացնելու համար մեր տնտեսական փոխհարաբերությունները», - նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել