Armtimes.com-ը գրում է.

Սոչիի բնակիչ Մաքսիմ Կոլոմոյցեվը պատմել է, որ երջանիկ պատահականությամբ չի դարձել Մերձմոսկվայի շրջանում կործանցած Մոսկվա-Օրսկ ուղղությամբ չվերթ կատարող Ан-148 օդանավի ուղեւոր: Նա գնել է նույն չվերթի ավիտոմսեր, որպեսզի իր ծննդյան տարեդարձը նշի հարազատների հետ, սակայն թռիչքից մի քանի օր առաջ ստիպված է եղել վերադարձնել ավիտոմսերը:

«Այսօր իմ ծննդյան օրն է, ես պետք է թռչեի Օրսկ հարազատներիս հետ այն նշելու համար: Ես ծրագրել էի նաեւ Օսրկի ատոսրահից ատոմեքենա գնել, որը պետք է հասցնեին ինձ փետրվարի 10-ին: Սակայն դա տեղի չունեցավ եւ ավտոմեքենայի պատվերի կատարումը մեկ շաբաթով հետաձգվեց: Հենց այդ պատճառով ես վերադարձրեցի ավիատոմսերը: Ես պետք է թռչեի իմ ընկերուհու հետ, որը եւս Օրսկից է», - պատմել է նա ու հավելել, որ օդանավի կործանման մասին իմացել է իր ծանոթներից:

«Ինձ զանգահարեց իմ ընկեր Ալեքսեյը եւ ասաց. «Մաքս այն ինքնաթիռը, որով պետք է ժամանեիր Օրսկ ու ես քեզ դիմավոերի, կործանվել է»: Եթե մինչեւ այդ ես ստանում էի շնորհավորական զանգեր, ապա դրանից հետո սկսեցի ստանալ զանգեր ու հաղորդագրություններ առ այն, կենդանի եմ արդյոք ես եւ նորմալ է ամեն ինչ», - ասել է Կոլոմոյցեվը:

Հիշեցնենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ինքնաթիռը թռիչքից 7ր հետո վթարի է ենթարկվել: 65 ուղեւորից եւ անձնակազմի 6 անդամից ոչ մեկը չի փրկվել: Ուղեւորների թվում նաեւ 3՝ 5-17 տարեկան երեխա է եղել եւ երկու հայ:

Թեպետ ինքնաթիռի կործանման պաշտոնական պատճառները դեռեւս չեն նշված, փորձագետները կարծում են, որ աղետի պատճառը կարող է լինել հակասառցակալման ծածկույթի բացակայությունը: Նշվում է, որ Ан-148  ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ չի ունեցել: Ինքնաթիռը 2010թ.-ի արտադրության է, իսկ ընկերությունն այն ձեռք է բերել 2016 թ.-ին: РЕН-ТВ հեռուստաընկերությունը, սակայն հաղորդում է, որ ինքնաթիռը թռիչքից առաջ չի անցել հակասառեցման հեղուկով մշակում, գլխավոր օդաչուն ինքն է հրաժարվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել