Նկատե՞լ եք, որ բոդիպիզիտիվի երկրպագուները գնալով շատանում են, և սեփական մարմինը սիրելն այնպիսին, ինչպիսին կա, արդեն մեծ համբավ է վայելում: Շատերը կարծում են, թե այդ միտքը թելադրում է Արևմուտքը: Նախորդ տարվա տեղեկություններով պաշտոնապես նշված է, որ զարգացած երկրներում յուրաքանչյուր երկրորդ մարդը տառապում է ավելորդ քաշից:

Բայց, իհարկե, հագուստի արտադրության մեջ դա խնդիր չէ, քանի որ նման մարդիկ պոտենցիալ գնորդներ են հատուկ արտադրվող հագուստի համար: Հանրահայտ բրենդներն ավելի շատ գումար են աշխատում կանանց, քան տղամարդկանց միջոցով: Ավելորդ քաշով տղամարդիկ կարող են հագնել անհայտ բրենդի տաբատ և շապիկ ու իրենց լավ զգալ, իսկ կանայք, անգամ կշռելով 150 կգ, ցանկանում են իրենց կանացի զգալ և գրավիչ լինել:

Այդ իսկ պատճառով հանրահայտ բրենդներին ձեռնտու է կանանց արտաքինի այս թրենդային փոփոխությունը, ինչի հիման վրա նրանք արագորեն նոր հավաքածուներ են ստեղծում:

Իսկ plus-size մոդելների քանակը շատ արագ կերպով աճում է և ոչ միայն գովազդային ընկերություններում, այլ կարծես թե արդեն իրական կյանքում ևս: Կտևի՞ արդյոք այս նորաձևությունը երկար, և ճի՞շտ է արդյոք նման անառողջ ընտրությունը:

Դա նշանակում է սիրել սեփական մարմինդ ու բարդույթներ չունենա՞լ, թե՞ ուղղակի սեփական ալարկոտության ու ուտելիքի հանդեպ անհագ սիրո արդարացման տարբերակ է:

Այս հարցում միգուցե շատերին հետաքրքրի նաև տղամարդկանց կարծիքը․ չէ՞ որ նրանք են վերջնական գնահատական տալիս կանանց գեղեցկությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել