«Նախորդ տարվա սեպտեմբերին Երևանի Վերնիսաժին հարող տարածքում կրակոցներ արձակելու և սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գնվող ալավերդցի քրեական հեղինակություններ Ալբերտ Բլբուլյանն ու Արմեն Կարադավիդովը, որ ավելի ուշ հայտնաբերվել էին Վրաստանում, դեռևս չեն տեղափոխվել Հայաստան:
 
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2017թ. հոկտեմբերին, երբ նրանք հայտնաբերվել էին Վրաստանում, ՀՀ գլխավոր դատախազությունը Հայաստան տեղափոխելու համար Վրաստանի իշխանություններին միջնորդություն էր ներկայացրել: Ըստ ընթացակարգի` ՀՀ դատախազության միջնորդությունը քննվել է Վրաստանի առաջին ատյանի դատարանում: Սակայն Բլբուլյանը և Կարադավիդովը բողոքարկել են Վրաստանի առաջին ատյանի դատարանի՝ իրենց ՀՀ-ին արտահանձնելու որոշումը Վրաստանի վերաքննիչ դատարան` այդպես երկարաձգելով գործընթացը:
Ու հիմա «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ իրավապահները սպասում են Բլբուլյանի և Կարադավիդովի բողոքարկման գործընթացի ավարտին, որից հետո նոր կորոշվի նրանց տեղափոխման հարցը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել