Aysor.am-ը գրում է.
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը պաշտպանում է Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենի փորձարկումը իր սեփական աշխատողների հետ և այն համարում կրեատիվ քայլ։
 
«Հիվանդանոցի տնօրենը կոչված է նրա համար, որ վերահսկի բժշկական կենտրոնի որակը։ Միանշանակ կրեատիվ մոտեցում է», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ալթունյանը՝ մեկնաբանելով Մասիսի հիվանդանոցում սկանդալային բացահայտումը։
 
Դիտարկմանը, թե փաստորեն լաբորատորիայում ոչ մասնագետներ են աշխատում, Ալթունյանը արձագանքեց, որ ամեն ինչ էլ կարող է պատահել։ 
 
«Կվերլուծենք և բոլոր պատասխանները կստանանք», - ասաց Ալթունյանը։
 
Հիշեցնենք՝ Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանը նույն հիվանդանոցի լաբորատորիայում մեզի անալիզի փոխարեն թեյի գույն է հանձնել և ստացել մեզի անալիզի պատասխան: Հիվանդանոցի տնօրենը հայտարարել էր, որ աշխատողներին ստուգելու դրդապատճառ են եղել բազմաթիվ բնակիչների բողոքները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել