Aysor.am-ը գրում է.

«Ծառուկյան» դաշինքը առաջիկա մեկ երկու օրվա ընթացքում կհանդիպի ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հետ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Միևնույն ժամանակ Տոնոյանը չշտապեց պատասխանել հարցին՝ արդյոք Գագիկ Ծառուկյանը կմասնակցի հանդիպմանը, թե ոչ։

«Բոլորին կհորդորեմ թույլ տալ, որպեսզի մենք ինքներս որոշենք, թե ովքեր են մասնակցելու դրան և ինչ ձևաչափով է տեղի ունենալու այդ հանդիպումը», - նշեց նա։

Վերջինս ընդգծեց, որ օրերս «Ծառուկյան» դաշինքում Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որտեղ քննարկվել է նաև Արմեն Սարգսյանի թեկնածության հարցը և պատգամավորների կողմից հնչել են տարբեր գնահատականներ ՀՀԿ առաջարկած թեկնածուի վերաբերյալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել