Armsport.am-ը գրում է.

«Լեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը չի մասնակցի թիմի մարզումներին մինչև այս շաբաթվա վերջ և բաց կթողնի ԱՊԼ-ի հերթական տուրի` «Մանչեսթեր Սիթիի» հետ փետրվարի 10-ին կայանալիք խաղը:

Այս մասին հայտնում է «Daily Mail»-ը:

Ավելի վաղ, Մահրեզը «Լեսթերին» տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական հայտ էր ուղարկել: Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Լեսթերը» մերժեց «Մանչեսթեր Սիթիի»` ֆուտբոլիստին ձեռք բերելու առաջարկը:

Այդ ժամանակից ի վեր ալժիրցին բաց է թողնում թիմի մարզումները:

Սպասվում էր, որ փետրվարի 6-ին Մահրեզը կժամանի «աղվեսների» մարզաբազա: Ռիյադի թիմակիցներն աջակցել են 26-ամյա ֆուտբոլիստին և նրան ետ կընդունեն, բայց կիսապաշտպանն այդպես էլ չի ներկայացել մարզումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել