Airbus կազմակերպությունն ի վերջո ստեղծեց իր սեփական թռչող տաքսին: Այն ռոբոտ է, որը տեղաշարժվում է օդում առանց որևէ մեկի կառավարման:

Airbus-ի աշխատակիցները վստահեցնում են, որ ապագայում տարածված են լինելու այս թռչող տաքսիները և արդեն սկսում են ապացուցել իրենց միտքը:

Ներկա պահին արտադրվել է միայն երկու փորձարկվող տարբերակ: Առաջին Alpha One-ը օդում մնաց 53 վայրկյան, 5 մետր բարձրությամբ, առանց որևէ խնդրի և ավտոմատ ռեժիմով: Հետագայում ճիշտ ուղղություն վերցնելու համար թռչող տաքսին կօգտվի համակարգչային ուղղորդող ծրագրից:

Airbus -ը հույս ունի, որ գոնե մեկ տասնամյակից մեծ քաղաքները կվերածվեն մեգապոլիսների, ինչպես «5-րդ տարրը» ֆիլմում:

Պետք է նշել, որ նմանատիպ մեքենաների վրա աշխատում են ոչ միայն Airbus-ը, այլև ուրիշ կազմակերպություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել