Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործող նախագահ Վլադիմիր Պուտինին գրանցել է որպես թեկնածու մարտին կայանալիք երկրի ղեկավարի ընտրություններում: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը: Թեկնածուի վկայականը վերցրել է նրա վստահված անձը:  Սերգեյ Կաբիշևը խոստացել է այսօրվա ընթացքում այն հանձնի Պուտինին:

«Բարդ փուլն անցավ: Կարևորը 315 հազար ստորագրությունն էր, որ ներկայացրեցինք ԿԸՀ: Մենք շնորհակալ ենք բոլոր ընտրողներին, որոնք աջակցեցին մեր թեկնածուին, ստորագրություն հավաքողներին, ովքեր հսկայածավալ աշխատանք կատարեցին, նոտարներին, ովքեր  հաստատել են ցուցակները»,-ասել է Սերգեյ Կաբիշևը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել