«Վերջին երեք տարիներին հետևողականորեն նվազել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ ՀՀ պետական բյու­ջե վճարած հարկերը, թեև այս կազմակերպությունը շարունակում է գլխավորել հազար խոշոր հարկա­տուների ցանկը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր հարկերը նվազեցրել է այն դեպքում, երբ ՀՀ-ում գազմատակարարման ոլորտում մենաշնորհային դիրք ունի: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ 2015թ. ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ընկերության վճարած հարկերը կազմել են 42 մլրդ 649.9 մլն դրամ, 2016թ.՝ 42 մլրդ 381.1 մլն դրամ, իսկ արդեն 2017թ. ռուսական ընկերության վճարած հարկերը կազմել են 39 մլրդ 717.6 մլն դրամ: Ինչով է պայմանավորված այս հանգամանքը, պարզ չէ. 2016թ., նախորդ տարվա համեմատ, գազի սպառման ծավալներն ավելացել էին, առայժմ հրապարակված է 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալները, և կրկին սպառման ծավալների աճ կա: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դի­մեց «Գազպրոմ Արմենիա», որտեղից խոստացան մեր հարցմանը պատասխանել առաջիկայում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել