Operativ.am -ը գրում է

Պակիստանում տղամարդը սպանել է իր ընտանիքի բոլոր անդամներին այն բանից հետո, երբ իմացել է, որ նրանք կողմ են իրենց դստեր ամուսնանալու ցանկությանը: 

Դուստրը պատրաստվում էր ամուսնանալ մի տղայի հետ, ով նրան ընդհանրապես դուր չէր գալիս:

Ասիֆ Շահը, ով չի ցանկացել աներ դառնալ սպանել է ողջ ընտանիքին: Նա սկզբում կրակում է կնոջը, ապա երկու դուստրերին՝ Կոմալին և Ռիդին, իսկ վերջում ծանր վիրավորում 15-ամյա որդուն: 

Դեպքը տեղի է ունեցել Փենջաբ նահանգի Աթթոկ քաղաքում: Ոստիկանության տվյալներով, 26-ամյա Կոմալը ցանկացել է ամուսնանալ մի երիտասարդի հետ ում տղամարդը անհամապատասխան է համարել դստեր համար: 

Հանցագործությունից հետո Շադը դեպքի վայրից դիմել է փախուստի: Նա որոնվում է ոստիկանության կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել