Իհարկե տհաճ է գիտակցել, որ քեզ խաբել են: Ավելի լավ է գիտակցաբար գնել որակյալ պատճենը՝ չվճարելով ավելի: Բայց եթե դուք որոշել եք գնել օրիգինալ իրը, պետք է հիշեք այս ամենը:

Նախ՝ պետք է ուշադիր լինել իրի գնին և վաճառքի վայրին: Լրիվ հասկանալի է, որ Gucci-ի օրիգինալ և որակյալ իրը չի վաճառվի շուկայում:

Ինչպե՞ս իմանալ՝ պայուսակն իսկակա՞ն է, թե՞ որակյալ պատճեն է:

Ուշադիր եղեք.

Գույնին

Ուշադրություն դարձրեք դրան, եթե հատկապես գիտեք իսկական իրի գույնը․ այստեղ միանշանակ կլինի տարբերություն:

Կաշվին

Այն այնքան փափո՞ւկ է, որքան պետք է լինի: Ի՞նչ հոտ ունի: Եթե պայուսակն ունի թեթև քիմիական հոտ, ապա այն կեղծված է:

Կարերին

Եթե դրանք անհավասար են և ոչ կոկիկ, ուրեմն՝ այն կեղծ է: Կարող են լինել նաև սոսնձի հետքեր:

Չափերին

Բռնակները պետք է լինեն նույն չափի:

Փաթեթավորմանը

Այն անպայման պետք է պատկանի ապրանքանիշին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել