Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանը ժամանակին կպատասխանի ԱՄՆ-ի կողմից պատրաստված «Կրեմլյան զեկույցին» և կգործի` իր շահերից ելնելով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է Интерфакс-ը:

«Ցանկանում եմ հիշեցնել նախագահի խոսքերը, որ Ռուսաստանը կանի այն, ինչը լավագույն կերպով կհամապատասխանի իր շահերին»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ «Կրեմլյան զեկույցում» ընդգրկվել են 96 խոշոր գործարարներ, 114 պաշտոնյաներ և պետական ընկերությունների ղեկավարներ, որոնց նկատմամբ հնարավոր է պատժամիջոցներ կիրառվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել