Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Իտալիա:

Ըստ NTV-ի՝ Իտալիա այցի շրջանակներում Էրդողանը կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, ինչպես նաև Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հետ:

Այցի ընթացքում նախատեսվում է Հռոմի պապի հետ քննարկել Երուսաղեմի կարգավիճակի հարցն ու մի շարք այլ տարածաշրջանային խնդիրներ:

«Մենք ցանկանում ենք Եվրամիության լիիրավ անդամ դառնալ»,- մինչ Թուրքիայից մեկնելը լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել